Հասարակություն 

Պատգամավորը նոր հաղորդաշար է առաջարկում՝ «Շաբաթվա լավագույն քծնողները»

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.

Ժողովուրդ, իսկապես ահավոր տհաճ է սոցիալական ցանցերում վիրավորանքներ ու զրպարտանքներ կարդալը՝ անկախ կատարողից և հասցեատիրոջից:

Բայց հավատացեք՝ քառակի անգամ տհաճ է կարդալ և լսել իշխանությանը հաճոյացողներին ու քծնողներին:

Առաջարկում եմ հեռուստաալիքներից մեկով հեռարձակել հաղորդաշար՝ «Շաբաթվա լավագույն քծնողները» վերտառությամբ, որով համապատասխանաբար որոշվեն 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քծնասերներին:

Երևի դրանով կզսպենք երկրում սկիզբ առած աննախադեպ քծնարշավը...

Նույն շարքից