Տեսանյութեր Քաղաքականություն 

Ուժեղացված ծառայություն` Երևանում․ ներգրավվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր. կան բերման ենթարկվածներ /տեսանյութ/

analitik.am

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները:

Օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր:

Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ բերվեցին կամ բերման ենթարկվեցին մի շարք անձինք:

Ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Բոլոր օրինախախտները հայտնաբերվեցին և ենթարկվեցին վարչական պատասխատանվության: Որոշ մեքենաներ տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվեցին համապատասխան պատժամիջոցի, որոշ դեպքերով էլ նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Հորդորում ենք՝ պահպահել համակեցության կանոններն ու չխախտել օրենքը:

Նույն շարքից