Միջազգային Քաղաքականություն 

Պատգամավորը խորհուրդ է տվել Զելենսկիին «փորձել չվախենալ» Պուտինի հետ զրույցից

analitik.am

Ուկրաինայի «Ընդդիմության հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչը կարծում է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ավելի լավ է «փորձել չվախենալ» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ զրույցից:

«Ես հարց եմ տալիս՝ իսկ եթե փորձե՞ք: Միգուցե նա իրոք պետք է փորձի չվախենալ Պուտինի հետ դեմ առ դեմ խոսակցությունից: Եվ եթե նրանք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվեն, ապա պետք է հավաքել «նորմանդյան ձևաչափը», և ոչ թե հակառակը: Ի վերջո հիշեք, թե ինչպես Զելենսկին ասաց, որ պատրաստ է սատանայի հետ խոսել՝ հանուն Ուկրաինայում խաղաղության»,-ասել է նա NewsOne-ին:

Ըստ պատգամավորի, սկզբի համար անհրաժեշտ է հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահի և Կիևի կողմից չվերահսկվող տարածքների ներկայացուցիչների միջև և միայն դրանից հետո նշանակել հանդիպում «նորմանդյան ձևաչափով»:

Նույն շարքից