Հասարակություն Միջազգային 

Ուրուգվայի նախագահի մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել

analitik.am

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը հայտարարել է, որ բժիշկները նրա թոքերում հայտնաբերել են չարորակ գոյացություն: Այս մասին հայտնում է El Pais-ը:

«Տոմոգրաֆիկ հետազոտության ընթացքում հաստատվել է թոքերի չարորակ ուռուցքի առկայությունը»,-ասել է Ուրուգվայի առաջնորդը՝ հավելելով, որ իրեն շատ լավ է զգում, բայց մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ լրացուցիչ հետազոտությունների համար:

Ձախ ուժերի կոալիցիայի խոսնակ Վասկեսը 2005-2010 թվականներին զբաղեցրել է Ուրուգվայի նախագահի պաշտոնը: Նախկին նախագահը եղել է Խոսե Մուխիկան: Վասգեսը վերընտրվեց 2014-ի նոյեմբերին: Պաշտոնը ստանձնել է 2015-ի մարտի 1-ից։

1972-ին ավարտել է Ուրուգվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լրացուցիչ կրթություն ստացել է Փարիզում՝ Գուստավե Ռուսիի ինստիտուտում: 1986-ին Վասկեսը եղել է երկրում քաղցկեղի դեմ պայքարի առաջատար հաստատություններից մեկի՝ ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի կենտրոնի համահիմնադիր (Centro de Oncología y Radioterapia, COR)։

Նույն շարքից