Հարավաֆրիկյան «Thaba Tholo» արգելոցում հազվագյուտ վարդագույն հովազին տեսանկարահանել է թաքնված տեսախցիկը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կենդանու լուսանկարները պատկանում են արգելոցի սեփականատիրոջը՝ 45-ամյա Ալան Ուաթսոնին և նրա 41-ամյա կնոջը՝ Լինսիին:
Ամուսինները պնդում են, որ նախկինում արգելոցի տարածքում նկատել էին անսովոր հովազի, բայց առաջին անգամ է հաջողվել նկարահանել գիշատիչին թաքնված տեսախցիկի օգնութամբ:
«Որքան ես գիտեմ, սա աշխարհում ամենահազվագյուտ հովազն է»,-ասել է Ուոթսոնը՝ նշելով, որ գիշատիչի մաշկն ունի վարդագույն երանգ:
