Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը «ռեփ է կարդացել»՝ ի պաշտպանություն Հոնկոնգի

analitik.am

Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները սկսել են տարածել տեղական «Chengdu Revolution» ռեփ խմբի տեսանյութը, որում ներառված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հատվածներ։ Դրանցում ամերիկյան առաջնորդը կոչ է անում հրաժարվել Չինաստանի խորհուրդներից՝ Հոնկոնգի վերաբերյալ, քանի որ վարչական շրջանը դրա մի մասն է, գրում է Business Insider-ը:

Ռեփերներն օգտագործել են օգոստոսի 2-ին հնչած Թրամփի խոսքերը: «Հավանաբար, ինչ-որ բան է կատարվում Հոնկոնգում: Բայց Հոնկոնգը Չինաստանի մի մասն է, և այս երկիրը ինքն էլ կարող է հասկանալ իրավիճակը և խորհուրդներ պետք չէ»,-հնչում է տեսանյութում Թրամփի խոսքերը:

Տեսանյութում ռեփը հնչում է անգլերեն և չինարեն լեզուներով: Տեքստում առաջարկվում է վերջ տալ Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցերին տանկերի և զինվորների օգնությամբ, որպեսզի երկիրը չունենա ԽՍՀՄ-ի և Լիբիայի ճակատագիրը: Խմբի ռեփերներից մեկի տեքստում ԱՄՆ-ին մեղադրում են երկերեսանիության մեջ և գունավոր հեղափոխության միջոցով Չինաստանի հետ Հոնկոնգի կապերը խզելու ցանկության մեջ:

Նշվում է նաև, որ տեսանյութում Թրամփի խոսքերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Պեկինի պաշտոնական դիրքորոշման հետ, որը բողոքի ցույցերը համարում է իր ներքին գործը: Մինչդեռ, օգոստոսի 19-ին Թրամփը հայտարարել է, որ եթե Չինաստանն ուժ կիրառի Հոնկոնգում բողոքողների դեմ, դա կարող է ազդել Վաշինգտոն-Պեկին առևտրային բանակցությունների վրա:

Նույն շարքից