Միջազգային Քաղաքականություն 

Նազարբաևն առաջարկել է խստացնել Ղազախստանում զրպարտության համար սահմանված պատիժը

analitik.am

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ հանրապետությունում անհրաժեշտ է խստացնել պատիժը զրպարտանքի համար:

«Բարեբախտաբար, ինտերնետն օգնում է այս հարցում։ Կուսակցությունը պետք է նախաձեռնի օրենքի ընդունում, որը կխստացնի պատիժը զրպարտության համար»,-ասել է Նազարբաևը՝ կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում:

Ըստ նրա, այժմ ԶԼՄ-ներում աճում է իրականությունը խեղաթյուրող տեղեկատվության քանակը: Նազարբաևը կարծում է, որ «ավանդական ԶԼՄ-ները կորցնում են իրենց դիրքերը», և այս խնդիրը հարկավոր է լուծել:

«Կուսակցական ԶԼՄ-ները պետք է դառնան օբյեկտիվ, օպերատիվ տեղեկատվության աղբյուր, ներշնչեն մարդկանց վստահություն՝ չվախենալով ուղիղ պատասխանից: Մենք պետք է գործենք պրակտիկ, մենք պետք է ակտիվորեն աշխատենք սոցիալական ցանցերում»,-ասել է Նազարբաևը:

Ղազախստանում ներկայումս զրպարտության համար առավելագույն պատիժը, այսինքն՝ գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելը, այլ անձի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելը կամ նրա հեղինակությունը խաթարելը, նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում:

Նույն շարքից