Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Նորմանդյան քառյակի» հանդիպումը

analitik.am

«Նորմանդյան քառյակ»-ի անդամ երկրների առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև 2019 թվականի ավարտը: Այս մասին, վկայակոչելով Bloomberg գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը :

Գործակալությունն այս տեղեկությունը ստացել է Ֆրանսիայի վարչակազմի անանուն աղբյուրից: Ըստ նրա՝ երկրների ներկայացուցիչները փակ բանակցություններ են վարում այս հարցի շուրջ և կհանդիպեն արդեն այս ամսվա ընթացքում:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ շփումը «զգուշավոր լավատեսություն է ներշնչում» և քառյակի նոր գագաթաժողովի հույս է տալիս։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, Զելենսկին կոչ արեց հնարավորինս արագ բանակցել «Նորմանդյան ձևաչափով»: Նա իր հայտարարությունն արել է Դոնեցկի շրջանի Պավլոպոլ գյուղի մոտակայքում գնդակոծւթյունից հետո, որի արդյունքում զոհվեցին Ուկրաինայի Միացյալ զորքերի չորս ծովային:

«Նորմանդյան ձևաչափը» Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների դիվանագիտական ​​խումբն է: 2015-ի փետրվարին չորս երկրների ղեկավարները Մինսկում պայմանավորվեցին մի փաստաթղթի շուրջ, որը, մասնավորապես, նախատեսում է հրադադարի հաստատում և տարածաշրջանի հատուկ կարգավիճակի օրենսդրական համախմբում:

Նույն շարքից