Հասարակություն 

Արայի լեռը Հայաստանի ամենաճանաչված վայրերից մեկն է. Ռուսական ԶԼՄ-ի անդրադարձն Արայի լեռան վրա բռնկված հրդեհներին

analitik.am

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի տարածքն ավելացել է ավելի քան 10 անգամ՝ 150-ից հասնելով 1,8 հազար հեկտարի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնել են երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հրդեհը ծածկել է Հայաստանի երկու շրջան՝ 1,3 հազար հա այրվում է Կոտայքի մարզում, 500 հա՝ Արագածոտնի մարզում», -ասվում է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այնտեղ նաև նշվում է, որ չորեքշաբթի երեկոյան հրդեհը տեղայնացվել է, սակայն առավոտյան հայտնաբերվել են նոր հրդեհների աղբյուրներ:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ տեղում աշխատում են մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ հրշեջ-փրկարարական ջոկատ, հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի երկու ջոկատ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 82 փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և տեղի մոտ 100 բնակիչ:

2577 մ բարձրության վրա գտնվող Արայի լեռը Հայաստանի ամենաճանաչված վայրերից մեկն է՝ արշավների և լեռնագնացության սիրահարների համար:

Նույն շարքից