Հասարակություն 

Ամուլսարի հարցում մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք, կորուստ է. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրում է.

Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել․․․մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով՝ "ցուգցվանգ"։ ՈՒ այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական "նվերն" է։ Այնուհանդերձ, չեմ ուզում ու սիրում նախկինների արածների մասին շատ խոսել․․․ըստ այդմ եկեք մտածենք ինչ ենք մենք անելո՞ւ կարծում եմ պետք է զուգահեռաբար այլ տեսանկյուն տեղափոխել հարցը` անվտանգության հավելյալ բարձիկներ։

Օրինակ, ի՞նչ է ասում Լիդիանը, ասում է մենք հանքի շահագործումից հետո էլ պարտավորվում ենք իրականացնել բնապահպանական հետևանքների վերականգման աշխատանքներ։ Ի՞նչն է խանգարում, որ մենք կանխենք այն ռիսկը, որ Լիդիանը շահագործելուց հետո կարող է հետաքրքրված չլինել նման աշխատանքներով ու հարցը չունենա հասցեատեր (օրինակ՝ ընկերությունը սնանկ ճանաչվի)։ Ըստ այդմ, առաջարկում եմ, եթե հանկարծ շահագործման մասին վերջնական որոշում կայացվի, քննարկել այդ միջոցառումների համար ստեղծված հատուկ հաշվեհամարին ողջ գումարը ֆիզիկապես և/կամ բանկային երաշխիքների տեսքով ի սկզբանե սառեցնելու գաղափարը, որից կատարողականների հիման վրա կատարված վերականգնողական աշխատանքների դիմաց վճարումներ կկատարվեն։ Այսպիսով կառավարությունը կունենա հավելյալ երաշխիքներ նաև հանքի հնարավոր շահագործումից հետո ընկած ժամանակահատվածի մասով․․․

Հ․Գ․Այս պահին գրեցի առաջին գաղափարը, որ եկավ մտքիս, չեմ բացառում, որ ավելի լավ լուծումներ էլ լինեն։

Նույն շարքից