Հասարակություն 

Հայկ Մարությանի КВН-չիկ խորհրդականը անտեսում է Նիկոլ Փաշինյանի կոչը /լուսանկար/

analitik.am

«Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են և ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլև բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»… Այս գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է այս տրի փետրվարի 7-ին:

Իսկ ներքևում ներկայացված լուսանկարում, որը կիսվել է Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, երևում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Արտակ Գասպարյանի գրառումը՝ ոչ հայատառ: Թե ինչու Մարությանի խորհրդականը չի հետևում Նիկոլ Փաշինյանի կոչին, երևի Մարությանը հնարավորություն կունենա ճշտելու:

Նույն շարքից