Քաղաքական 

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն մայիսի 13-ին պաշտոնական այցով ուղևորվել Է Ադրբեջան, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

 

Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունում, այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ, այդ թվում՝ Ադրբեջանի ՆԳ նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի և Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի հետ: 

 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գերատեսչությունների միջև համագործակցության հարցերը: Կարծարծվեն նաև վերջին ժամանակներս Վրաստանի ՆԳ նախարարությունում իրականացված բարեփոխումները:

 

Նախատեսվում Է, որ վրաց նախարարի՝ Ադրբեջան այցը կավարտվի մայիսի 16-ին:

 

Նույն շարքից