Հասարակություն 

Սերժ Սարգսյանի համար նոր շքեղ առանձնատան է կառուցվում. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ կառուցվող առանձնատունը ձևակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանն ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում:

Դեռևս 2003 թ. քաղաքապետ։ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը՝ նկատի ունենալով նաև տարածքում սողանքների մեծ հավանականությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից