Հասարակություն 

Marriott-ի խոհարարը զանգվածային սպանություն է նախապատրաստել

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում իրավապահները ձերբակալել են Marriott հյուրանոցի խոհարարին, ով պատրաստվել է զանգվածային սպանություն կատարել: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից:

Կասկածյալ 37-ամյա Ռոդոլֆո Մոնտոյայի տանը մի ամբողջ արսենալ է հայտնաբերվել:

Սպասվելիք սպանությունների մասին կասկածյալը պատմել է իր գործընկերներից մեկին, ով այդ ինֆորմացիան փոխանցել է մենեջերին, վերջինս էլ այդ մասին տեղյակ է պահել ոստիկանությանը:

Մոնտոյան ֆինասնական խնդիրներ է ունեցել և հույս է ունեցել հարձաակման միջոցով մարել պարտքերը:

37-ամյա տղամարդը կալանավորվել է, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել:

Նույն շարքից