Քաղաքական 

Հալեպում երեք միլիոն մարդ արդեն իններորդ օրն է զրկված է մաքուր խմելու ջրից

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին երկու  նամակ է ուղարկել, որոնցում  տեղեկացնում է, որ Հալեպի բնակիչները զանգվածային դաժան հաշվեհարդարի են ենթարկվում հանցախմբերի կողմից:

 

«Երեք միլիոն մարդ Հալեպում արդեն իններորդ օրն է զրկված է մաքուր խմելու ջրից, և նրանք ստիպված են ջրի այլ աղբյուրներ օգտագործել, որոնք հաճախ պիտանի չեն խմելու համար, մասնավորապես՝ գետի ջուր, որն ավելի է մեծացնում վարակների տարածման հավանականությունը», - ասվում է Սիրիայի պետական տեղեկատվական Սանա գործակալության հրապարակած նամակներում:

 

Փաստաթղթում ասվում է, որ ՄԱԿ-ի աչքի առաջ և մի շարք երկրների ուղղակի աջակցությամբ, որոնք մասնակից են Սիրիայի արյունահեղությանը, անպատիժ  այնպիսի հանցագործություններ են կատարում քաղաքացիական հասարակության դեմ, ինչպիսիք են սպանությունը, առևանգումները և ռմբակոծությունները:

 

Նույն շարքից