Հասարակություն 

Ամուլսարի հարցը ավելի կարևոր է, քանի անգամ Արցախի հարցը. Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քանի անգամ Արցախի հարցը՝ առանց Արցախի, գուցեև, Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի՝ վստահաբար ոչ:

Հետևաբար, կարծում եմ, իրեն քիչ թե շատ հանրային մարդ համարող ամեն անձ պիտի հստակորեն արտահայտվի այս հարցի կապակցությամբ:

Ես դեմ եմ Ամուլսարի շահագործմանը, որովհետև համոզված եմ, որ հնարավոր չէ և մենք էլ,կազմակերպման այս մակարդակում, ի վիճակի չենք կառավարել մահացու վտանգները:

Ոչինչ չկա աշխարհում, որն ավելի արժեքավոր լինի, քան ջուրը: Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք: Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից