Միջազգային Քաղաքականություն 

Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներ են սպանվել

analitik.am

Օգոստոսի 21-ին Աֆղանստանում երկու ամերիկացի զինծառայող է սպանվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՆԱՏՕ-ին:

Միջադեպի մանրամասները և զոհերի անունները չեն հայտնվում:

Բանն այն է, որ ԱՄՆ ՊՆ օրենքների համաձայն, զոհված զինծառայողների անունները բարձրաձայնվում են միայն 24 ժամ անց, երբ նրանց հարազատներին արդեն տեղյակ են պահած լինում կատարվածի մասին:

Աֆղանական լրատվամիջոցների տեղեկություններով, այս տարի Աֆղանստանում զոհվել է առնվազն 15 ամերիկացի զինծառայող:

Նույն շարքից