Քաղաքական 

Մեկնարկեց արտահերթ նիստի երրորդ օրը

Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստի երրորդ օրը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Մայիսի 13-ի նիստում ԱԺ-ն ավարտել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որի քվեարկությունը կկայան արդեն մայիսի 14-ի նիստում:


 Մայիսի 13-ի նիստում անավարտ են մնացել «Հվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ մաքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի քննարկումը, որը կշարունակվի մայիսի 14-ի նիստում: Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը սեփական օրակարգով:

Նույն շարքից