Հասարակություն Պատահարներ 

Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին Նարինե Շ-ի վարած Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

analitik.am

Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում  կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Toyota Corolla մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Նարինե Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են, այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

Նույն շարքից