Քաղաքական 

Ստեփանակերտում սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջիկա օրերին սպասում են նաև Ստեփանակերտում: «Այո, այց նախատեսվում է, առաջիկա օրերին մենք համանախագահներին սպասում ենք նաև Ստեփանակերտում»,- տեղեկացնում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը::


«Վերջին շրջանում բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին խոսակցությունների ֆոնին ռեալ առաջարկ սպասո՞ւմ եք համանախագահներից» հարցին ի պատասխան` Դավիթ Բաբայանը նշեց, որ նման առաջարկներ իրենք էլ անում են ու համոզված են, որ այդ հրամայականը վաղ թե ուշ ի կատար կածվի: «Սա ոչ թե առաջարկ է, այլ հրամանյական հակամարտության կարգավորման համար, և հուսով ենք, որ շուտով բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը կվերափոխվի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նույն շարքից