Հասարակություն 

«Հայկական կլանի» ներկայացուցիչ Դուեյն Ջոնսոնը դարձել է ամենաշատ վաստակած դերասանն աշխարհում

analitik.am

Հալիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնը դարձել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասան: Մեկ տարվա մեջ Ժայռը կարողացել է վաստակել 89,4 միլիոն դոլար:

Անցած տարի Ջոնսոնը վաստակել էր 119 միլիոն դոլար: Սակայն անցած տարի նա հայտնվել էր միայն երկրորդ հրիզոնականում՝ զիջելով Ջորջ Քլունիին, ով այս տարի առհասարակ տասնայկում չի հայտնվել:

Այս տարվա ամենաշատ վաստակած դերասանների ցանկի երկրորդ հորիզոնականում Քրիս Հեմսֆորթն է, իսկ եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունի կրտսերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջոնսոնն ամուսնացավ իր հայուհի ընկերուհու՝ Լորեն Հաշիանի հետ: Այս առիթով միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել էր Ժայռին՝ բարի գալուստ մաղթելով «հայկական կլան», որտեղ գտնվում է նաև Քանյե Ուեսթը։

 

 

Նույն շարքից