Հասարակություն 

Երկրաշարժ՝ Արցախում

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 22-ին,  տեղական ժամանակով ժամը 09:41-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ  Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ:

Էպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը ՝ 10 կմ:

Երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում:

Նույն շարքից