Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը 33 միլիոն տվեց Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին և  «Թրանսփարեսի Ինթերնեյշնլին»

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33 միլիոն 680 հազար դրամ, որը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական ՀԿ-ին և  «Թրանսփարեսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Գումարը տրամադրվում է Արցախում սեպտեմբերին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով:

Հարցը զեկուցեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Վարչապետ Փաշինյանը որոշումը շատ կարևոր համարեց՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը և անձամբ ինքը համարում են, որ ՀՀ-ն պետք է աջակցի հավելյալ երաշխիքներ ստեղծելուն, որպեսզի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտություն  տեղի ունենա. «Սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող որոշում է, որը նաև աննախադեպ է»:

Նույն շարքից