Հայաստան Քաղաքականություն 

Կառավարության նիստի փակ մասը շարունակվում է արդեն մոտ մեկ ժամ

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության հերթական նիստի բաց մասը տևեց մոտ 50 րոպե: Օրակարգում ընդգրկված էր 40 հարց, որից 32-ը չզեկուցվող էին: Նիստի ընթացքում չզեկուցվողների շարքում հայտնվեց նաև Զինված ուժերին վերաբերող հարցերից մեկը: Ինչպես նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հարցն ունի և բաց, և փակ մաս, դրա համար նպատակահարմար կլինի այն ընդգրկել փակ հարցերի մեջ:

Այս պահին արդեն մոտ մեկ ժամ ընթանում է կառավարության նիստի փակ մասը:

Չի բացառվում, որ կառավարության անդամները քննարկում են նաև այս օրերի ամենակարևոր հարցը՝ Ամուլսարի թեման:

 

Նույն շարքից