Քաղաքականություն 

Կլինի, երբ կլինի. Զոհրաբ Մնացականյանը չգիտի, թե երբ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպումը

analitik.am

Ծրագիրն այս պահին նախապատրաստվում է, այդ մասին ավելի ուշ կհայտարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի մասին:

Հարցին, թե հանդիպում լինելու է արդյո՞ք ԱՄՆ ղեկավարության հետ, Մնացականյանն ասաց, որ այդ մասին էլ կհայտարարվի:

Դիտարկմանը, որ կարծես թե չի ստացվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ ղեկավարության հետ, Մնացականյանն ասաց. «ԱՄՆ ղեկավարությունն ո՞վ է: ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավական ակտիվ շփումներ: Եղել են այցեր, եղել են շփումներ: Թրամփի և Փոմփեոյի հետ հանդիպում չի եղել, սակայն դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, այն շատ ավելի ակտիվացել է: Հասկանում եք, որ ԱՄՆ-ը յուրահատուկ համակարգ է, յուրահատուկ կառուցվածքով: Թրամփի և Փոմփեոյի հետ հանդիպման հարցն օրակարգում կա: Այն կլինի, երբ կլինի»:

Հարցին, թե աշխատանքներ տարվում են արդյո՞ք Փաշինյանի և Թրամփի հանդիպման համար, նախարար Մնացականյան ասաց, որ այս շրջանում հայ-ամերիկյան բարձր մակարդակով երկխոսությունն ակտիվացել է. «Ուղղակի գնահատեք այն, ինչ տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում»։

Նույն շարքից