Քաղաքական 

ՀՀ ԱԻՆ-ը և Ֆրանսիայի ՆԳՆ-ը մտադրությունների նամակ են ստորագրել

ՀՀ ԱԻՆ-ի և Ֆրանսիայի ՆԳՆ-ի միջև ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» մտադրությունների նամակ:  Այս մասին տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Մտադրությունների նամակը ստորագրվել է ՀՀ Նախագահի նստավայրում մայսի 13-ին տեղի ունեցած` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին: 

Նույն շարքից