Հասարակություն 

Ֆինանսների նախարարը՝ Վարդավառին գորգերի լվացմանը 5 միլիոն տրամադրելու մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, խոսելով ԱԺ-ի մոտ Վարդավառի տոնին գորգերի լվացմանը 5 միլիոն դրամ տրամադրելու նպատակահարմարության մասին հարցին, ասաց, որ կդժվարանա գնահատական տալ. «Ես քիչ առաջ ասացի, որ ծախսերը կատարվում են նախատսեվածի շրջանակում և այն ընթացակարգով, որրով պետք է կատարվեն: Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի գնահատական եք ինձանից ակնկալում, բայց որպես ֆինանսների նախարարության ներկայացուցիչ, կարծում եմ, որ մեր նպատակը պետք է լինի ծախսերն իրականացնել բոլոր կանոնները պահպանելով: Եթե կանոնները պահպանվում են, ամեն ինչ կարգին է»:

Հարցին՝ արժեր արդյո՞ք 5 միլիոն տրամադրել գորգ լվանալուն, եթե մի կողմ դնենք այն, որ ընթացակարգը պահպանվել է, Ջանջուղազյանն ասաց, որ նպատակի հարցը քննարկվում է ծախսի նախատեսման ժամանակ. «Երբ նման գնման առարկա է նախատեսվել, դրանով հիմնավորվել է նպատակայնությունը: Դուք ինձ հարցնում եք մի բան, որն անմիջականորեն չի վերաբերում ինձ: Հարցը պետք է ուղղել ծախսի պատասխանատուին»:

Նույն շարքից