Հասարակություն 

Լավ է, որ վարչապետի ականջները բաց են. Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը ֆեյսբուքում «բշտում» են իրար

analitik.am

Իմ քայլի դուխով պատգամավորները մեկը  մյուսի ետևից իրենց կարծիքն են հայտնում Ամուլսարի հարցում, իսկ ջայլամի քաղաքականություն որդեգրածները դեռ լռում են:

Ջայլամի քաղաքականությունից հեռու է մնացել նաև պատգամավորներից Բաբկեն Թունյանը, ով ֆեյսբուքյան իր էջում ընդարձակ հոդված է հրապարակել Ամուլսարի թեմայով:

Հոդվածին մեկնաբանության տեսքով արձագանքել է նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ով ևս ավելի վաղ խոսել էր Ամուլսարի մասին:

«Եթե հարկ համարեիր ուշադիր լսել այն մարդկանց, որոնք մատնանշում են խնդիրները, կնկատեիր, որ երեկ վարչապետն արդեն իսկ կայացրեց մի որոշում, որի մասին մարդիկ խոսում էին։ Լավ է, որ վարչապետի ականջները բաց են»,-գրել է Նազարյանը:

«Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են։ Մնում է մենք դա տեսնենք»,-արձագանքել է Թունյանը:

«Իր երեկվա որոշումը քո ասածին հակասում է։ Գոնե դա նկատի գործընկերներիդ մասին սենց բաներ գրելուց առաջ»,-նշել է ԱԺ փոխխոսնակը:

«Լենա Նազարյան ջան, հենց կակռազ գործընկերայնության մասին եմ գրում»,-պատասխանել է պատգամավոր Թունյանը:

 

Նույն շարքից