Հասարակություն 

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցի դուստրն է

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Գալոյանը փոխարինեց Ռուբեն Հայրապետյանին:

Նշենք, որ Դիանա Գալոյանն ընդամենը մայիսի 13-ին էր նշանակվել պրոռեկտոր: Նա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է։

Նույն շարքից