Քաղաքական 

ԱԺ-ն սկսեց «կուտակայինի» վերաբերյալ կառավարության օրինագիծն ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկումը

Ազգային ժողովը սկսեց քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո նախագծում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ, իսկ բովանդակությունը նույնն է մնացել: «Մենք առաջարկվող նախագծով կասեցնում ենք տույժերի վերահաշվարկը պարտադիր վճարները չկատարելու դեպքում, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս կամավոր որոշում կայացնել՝ մասնակցել կամ չմասնակցել կուտակային համակարգին»,-՝ ասաց Ասատրյանը:



Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին` շահագրգիռ քննարկումների և առաջարկների համար՝ ընդգծելով, որ ներկայացված նախագծում ընդգրկվել են քաղաքական ուժերի առաջարկների մեծ մասը:

Նույն շարքից