Սիրելի բարեպաշտ հայորդիներ,
Բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը ծննդյան Մեր տարեդարձի առիթով հղված բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:
Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր օրհնության ու առատ շնորհների մեջ առաջնորդի բոլոր հայորդիների կյանքը` պայծառացնելով այն բազում հոգեշահ և ազգօգուտ իրագործումներով:
Հայցում ենք նաև, որ Տերը Իր Սուրբ Աջով պահապան լինի և անվրդով խաղաղություն ու բարի առաջընթաց պարգևի հայրենի մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Գարեգին Երկրորդ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
օգոստոսի 22, 2019 թ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին