Քաղաքականություն 

Իվան Վոլինկինը Սեյրան Օհանյանին է ներկայացրել ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդին

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Ս. Իշչենկոյին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման առիթով և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա. Լոբովին:

 

Նույն օրը գեներալ-մայոր Ս. Իշչենկոյին ընդունել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիէ Տոնոյանը:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվել են հետագա զարգացման ուղիները:

Նույն շարքից