Բարի օր Տնտեսություն 

Ֆիննախը կարծում է, որ ԱԺ-ի մոտ գորգ լվանալուն տրված 5 միլիոնը մանր ծախս է բյուջեի համար

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է մտածել, երբ ստորագրել է Վարդավառի տոնին ԱԺ-ի մոտ գորգ լվանալու արարողությանը 5 միլիոն տրամադրելու մասին որոշման տակ, ասաց, թե չի մտաբերում, որ առանձնացված մտածած լինի հարցի վերաբերյալ. «Բյուջեում մոտ 1 տրիլիոն 688 միլիարդ դրամ ծախս է նախատեսված, գնման առարկաները հազարավոր են»:

Ֆիննախն ասաց, որ այդ 5 միլիոն դրամն իր համար մանր չէ, բայց բյուջեի համար մանր է. «Ինձ համար շատ մեծ է»:

Հաջորդ իսկ վայրկյանին նախարարն ասաց, որ բյուջեի համար մեծ ծախս է նույնիսկ 1 դրամը:

Լրագրողի դիտարկմանը, որ իր խոսքերը հակասում են իրար, նախարարը չհամաձայնվեց:

Նույն շարքից