Հասարակություն 

Կնքահայր ֆիլմի աստղը պատմել է, թե ինչպես է 15 տարեկանում կորցրել կուսությունը Մերլին Մոնրոյի հետ

analitik.am

Դերասան Ջանի Ռուսսոն պատմել է այն մասին, թե ինչպես է 15 տարեկանում կորցրել կուսությունը: Նա պնդում է, որ իր առաջին հարաբերություններն ունեցել է դերասանուհի Մերլին Մոնրոյի հետ, ով այդ ժամանակ 33 տարեկան է եղել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Կնքահայր ֆիլմի դերասանը պատմել է, որ դերասանուհու հետ ծանոթացել է վարսավիրանոցում աշխատելու տարիներին: Ռուսսոն պնդում է, որ հայտնի դերասանուհին մի օր իրեն հրավիրել է հյուրանոց, որտեղ միանգամից մերկացել է իր համար. «Իմ սիրտը շատ արագ էր աշխատում: Ես փակել էի աչքերս, ինչպես հիմարը: Դա զվարճացրեց նրան»,-նշել է Ռուսսոն՝ հավելելով, որ իրենց սիրավեպը շարունակվել է:

Գրքում, որտեղ դերասանը պատմել է վերոնշյալ պատմությունը, նա նաև ենթադրում է, որ Մերլին Մոնրոյին սպանել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի եղբայրը, ով չի ցանկացել, որ հանրությունն իմանա վերջինիս ու երկրի ղեկավարի սիրավեպի մասին:

Նույն շարքից