Հասարակություն 

Մոսկվայում մահացել է Վարդգես Արծրունին

analitik.am

Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկան հասակում մահացել է հայտնի հայ շինարար ու բարեգործ Վարդգես Արծրունին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

1979 թվականից Արծրունին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել շինարարության ոլորտում, եղել է նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Խորհրդային Հայաստանի շինարարության կոմիտեի նախագահ:

1988 թվականին նա մասնակցել է երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին:

1991 թվականից Արծրունին գործունեություն էր ծավալում Ռուսաստանում և իր ոլորտի ամենահայտնի դեմքերից մեկն էր:

Նույն շարքից