Հասարակություն 

Կարգին Հայկոն կորցրել է հումորի զգացումը

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին: Քաղաքապետը պահանջում է պարտավորեցնել Սոնա Աղեկյանին հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև հատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Analitik.am-ը «խուզարկեց» մամուլը, թե հատկապես Սոնա Աղեկյանի որ մտահղացումն է դիպել նախկին հումորիստի և ներկա քաղաքապետի սրտին:

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հուլիսի 29-ին բողոքի ակցիա է իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում` քաղաքապետին փոխանցելով վերելակի մանրակերտ` ներսում Հայկ Մարությանի խրտվիլակը՝ հիշեցնելով, որ կոմունալ վարչութայն պետը 840 հազար դրամ պարգևավճար է ստանում, սակայն քաղաքի վերելակները 50 տարեկան են և չեն փոխվում կամ նորոգվում:

Սոնա Աղեկյանը ուղիղ եթերում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լուսանկարները փակցրել է աղբամանների վրա` պահանջելով քաղաքապետից կատարել իր նախընտրական խոստումները:

Սոնա Աղեկյանը Էրեբունի վարչական շրջանից իր հետ աղբ էր բերել և փորձել էր այն դնել քաղաքապետարանաի շենքի մոտ:

Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանի նկարով և մի փոքր աղբով փուչիկ էր օդ արձակել:

Սոնա Աղեկյանը դույլով կոյուղաջուր էր տարել քաղաքապետարան և քաղաքապետարանի աշխատակցին խնդրել հանձնել քաղաքապետին: Այնուհետև նա կոյուղաջրով դույլը մոտեցրել էր շենքից ներքև իջած Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի քթին:

Հետաքրքիր է՝ Հայկ Մարությանը ո՞րն է որպես հաճոյախոսություն ընդունել, որը՝ որպես վիրավորանք:

Ինչպես երևում, եթերում ամեն ինչին հումորով վերաբերող Հայկոն չի կարողանում քաղաքական կյանքում ևս հումորել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից