Քաղաքականություն 

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահին

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:


Ինչպես analitik.am-ին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել Նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:


Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում երեկ գիշեր տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառով, պաշտոնական տվյալներով, արդեն 232 մարդ է զոհվել:

Նույն շարքից