Հայաստանի կառավարությունը մինչ հուլիսի 1-ը ժամանակ է տվել խոշոր գործարարներին, որպեսզի վերջիններս ինքնուրույն դուրս գան ստվերից և աշխատեն հավասար դաշտում: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երեկ հանդիպել ենք խոշոր գործարարաներին՝ քննարկել համագորշակցության բազմաթիվ հարցեր, սահմանել խաղի կանոններ: Բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում և դուրս գան ստվերից: Մինչև հուլիսի մեկը հնարավորություն ենք տվել, որպեսզի իրենք դուրս գան ստվերից և աշխատեն հավասար դաշտում»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ գործարարները խաղի կանոնները պետք է պահպանեն, եթե ոչ՝ կառավարությունը կօգտագործի իր լծակները՝ խաղի կանոնները պահպանելու համար: Վարչապետի խոսքով՝ խնդիրները դրված են շատ հստակ և կառավարությունը հետամուտ է լինելու, որպեսզի խաղի կանոնները պահպանվեն: