Հասարակություն 

ԱՄՆ-ում կրակ են բացել ռեփեր Tee Grizzley-ի ավտոմեքենայի վրա և սպանել նրա մենեջերին

analitik.am

ԱՄՆ-ում կրակ են բացել ռեփեր Tee Grizzley-ի ավտոմեքենայի վրա: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին երեկոյան Դետրոյթում: Անհայտ անձի կողմից Cadillac Escalade-ի վրա բացած կրակի արդյունքում սպանվել է երաժշտի մենեջեր Ջոբինա Բրաունը: Նա 41 տարեկան էր:

Tee Grizzley-ն և վարորդը չեն տուժել: Հայտնի չէ՝ հարձակվողը ցանկացե՞լ է սպանել ռեփերին, թե՝ ոչ:

Նույն շարքից