Քաղաքական 

Ոստիկանությունը ցրել է ածխահանքի փլուզումից հետո բողոքի ակցիաներ անող մարդկանց

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում ածխահանքի պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 245 հանքափոր է մահացել։ Դեպքի առթիվ Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Ստամբուլում և Անկարայում ոստիկանությունը կոշտ դիմադրություն է ցույց տվել, տեղեկացնում է «Ակօս»-ը։

 

Ստամբուլի որոշ շրջաններում հասարակական տարբեր կազմակերպությունների կոչով հավաքվել և դեպի Թաքսիմ քայլերթ են կազմակերպել հարյուրավոր մարդիկ, սակայն ճանապարհին ոստիկանությունն սկսել է արցունքաբեր գազ, ջրի շիթեր կիրառել։

 

Անկարայում ևս դեպի հանքափորի հուշարձան կազմակերպված քայլերթը ոստիկանության կողմից կասեցվել է։

 

Թուրքիայի Էսքիշեհիր, Քասթամոնու, Անթալիա քաղաքներում ցույցերն ու հիշատակի միջոցառումները շարունակվում են։

Նույն շարքից