Հասարակություն 

Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

analitik.am

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի պետական բժշկական համալսարանի բժշկագիտության պուրակում՝ ի նշան համագործակցության և բարեկամության ինչպես երկու երկրների, այնպես էլ բուհերի: Այս մասին տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

ԵՊԲՀ-ի գիտական խորհուրդը, հաշվի առնելով Թեհրանի պետական բժշկական համալսարանի եղբայրական քայլը, որոշում է կայացրել, որի համաձայն՝ Ավիցենայի արձանը տեղ կգտնի ԵՊԲՀ-ի կողմից առաջիկայում կառուցվող բժիշկների պուրակում:

Նշենք, որ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ տեղի է ունեցել մայիսին, որի ընթացքում ձեռք են բերվել երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություններ։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակման ծրագրեր, որոնք նոր հեռանկարներ կբացեն երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։

Նույն շարքից