Միջազգային Քաղաքականություն 

Մերկելը և Ջոնսոնը նստած են լսել օրհներգը

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բեռլինում բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգը:

Երկու ղեկավարներն էլ նախ ողջունել են պատվիրակություններին, այնուհետև նստել են նվագախմբի առջև դրված սպիտակ աթոռներին և լսել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային օրհներգը:

Հիշեցնենք, որ հունիսից Մերկելի ինքնազգացողությունը վատացել էր։ Սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ կանցլերը լավ է զգում իրեն: Վերջին ամիսներին արտասահմանյան առաջնորդների Գերմանիա կատարած մի քանի այցերի ընթացքում կանցլերը Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ, լսել է ազգային օրհներգը՝ աթոռի վրա նստած:

Նույն շարքից