Ուկրաինայի իշխանությունները պետք է պատերազմ հայտարարեն Ռուսաստանին: Այս մասին «Դիտորդ» պորտալի համար իր բլոգում գրել է ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը:
Ըստ նրա, գործող իշխանությունները չեն պատրաստվում անել դա:
«Ընդհակառակը, բոլորն ասում են. «Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»: Բայց մենք տեսնում ենք, որ դրան հասնելու ջանքերը դեռևս անարդյունավետ են»:
Նախևառաջ, ըստ լրագրողի, Կիևը պետք է խզի բոլոր հարաբերությունները Մոսկվայի հետ:
Բուտուսովը հավելել է, որ այս կամ այն կերպ հարաբերությունների խզումն այժմ Կիևին կաթվածահար կանի․ «Պետությունը պետք է նպատակ ունենա ցանկացած պահի պատրաստ լինել արձագանքել ռուսական ագրեսիային, հնարավոր է նաև պատերազմ հայտարարի»,-ասել է նա: