Միջազգային Քաղաքականություն 

Գորբաչովը Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին կոչ է արել երկխոսել

analitik.am

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելայի հետ, որը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այս մասին հաղորդվում է «Գորբաչով» հիմնադրամի կայքում:

Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը պատմել է 1989 թվականի դեկտեմբերի սկզբին Մալթայում ԱՄՆ Նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման մասին իր հիշողությունները:

Գորբաչովը հիշեցրել է, որ ամերիկացի քաղաքական գործիչներն առաջարկել են Մալթայի ափերին գտնվող ռազմանավերում հանդիպում անցկացնել: Սակայն գիշերը փոթորիկ է եղել, և պատվիրակությունները պարզապես չի կարողացել բարձրանալ ռազմանավ:

«Լավ է, որ այդ ժամանակ նավահանգիստում գտնվում էր Մաքսիմ Գորկի քաղաքացիական նավը: Մենք նավ հրավիրեցինք Ջորջ Բուշին և ամերիկյան պատվիրակությանը: Հենց այնտեղ էլ անցկաացվեց ագաթաժողովը: Դա խորհրդանշական էր»,-ասել է Գորբաչովը:

Միևնույն ժամանակ, սովետական ​​առաջնորդը և Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեցին, որ իրենք մտադրություն չունեն իրենց երկրները հետագայում թշնամի համարել, այլ պատրաստվում են կառուցել նոր փոխգործակցական հարաբերություններ, որոնք կվերածվեն գործընկերության:

Սովետական ​​քաղաքական գործիչը հիշեցրել է նաև, որ հենց այդ գագաթաժողովի շրջանակներում պարզ դարձավ, որ սառը պատերազմն ավարտվել է: Եվ այսօր կարևոր է կանխել այդ ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների ոչնչացումը:

«Այսօր երկխոսության, փոխգործակցության հաստատման անհրաժեշտություն կա, որքան էլ որ դժվար լինի: Եվ յուրաքանչյուր երկիր կարող է այդ հարցում դեր ունենալ»,-ասել է Գորբաչովը:

Մալթայի արտաքին գործերի նախարարն իր հերթին խոսել է այդ գագաթաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառման նախապատրաստման մասին: Նա շեշտել է, որ իր երկիրը կանի ամեն ինչ, որպես Եվրամիության անդամ՝ Ռուսաստանի հետ բոլոր հիմնախնդիրների շուրջ երկխոսության և դիրքորոշումների մերձեցման համար:

Նույն շարքից