Հայաստան Քաղաքականություն 

Հայկ Մարությանի տեղակալը պատրաստվում է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու:

Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի տնօրենն էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդունակությունները, թեև Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից