Հասարակություն 

ՊՎԾ նախկին աշխատակիցը պնդում է, որ ՊՎԾ ղեկավարը ստում է հոր հարցում

ՊՎԾ նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը գրում է.

Անրադառնամ ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանին։ Կարծում եմ նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնիան իրավունք չունի ստել։ Իսկ հիմա ստի մասին։

Երբ Արգիշտի Քյարամյանը ասում է, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։

Եթե թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը հայրը չէ, ապա ինչու է այդքան գույք նվիրաբերել Արգիշտի Քյարամյանին։

Կոտայքի թեմի առաջնորդի հոգևոր անունը Առաքել է, Արգիշտի Քյարամյանի երեխայի անունը նույնպես Առաքել է։

հ.գ. Փաստորեն պարզվեց գույքի մեծ մասը նվիրաբերել է Էլբեկ Քյարամյանը, իսկ քեռու մասին ես համեստորեն կլռեմ։

հ.գ. Թե սրփազանին որտեղից այդքան գույք, կարծում եմ ամենալավը կպարզեն իրավապահ մարմինները։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից