ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելության ժամանակ այցելել Քարվաճառի (նախկին Քելբաջար) եւ Քաշաթաղի (նախկին Լաչին) շրջաններ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն այս շաբաթվա վերջին: Հայաստանի ԱԳՆ տվյալներով՝ Երեւանում միջնորդները կլինեն մայիսի 16-ին:
Այցի շրջանակներում նրանք կայցելեն նաեւ ԼՂՀ, իսկ Բաքվում կլինեն մայիսի 19-ին: