Բարի օր Հասարակություն 

Օդանավը վթարային վայրէջք է կատարել սրահում ծխի հայտնվելու պատճառով

analitik.am

Hawaiian Airlines ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Հավայան կղզիներում այն բանից հետո, երբ սրահում ծուխ է հայտնվել: Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն:

Airbus 321 օդանավում միջադեպի պահին եղել է 184 ուղևոր: Ծուխը նկատվել է վայրէջքից 20 րոպե առաջ:

Վայրէջքից հետո ուղևորները օդանավը լքել են ընդամենը 30 վայրկյանում: Միջադեպի արդյունքում 7 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում՝ 2 երեխա: Նախնական տեղեկություններով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Անձնակազմի փոխանցմամբ, ծխի պատճառը շարժիչն է, որի աշխատանքը չի տուժել:

Նույն շարքից