Հասարակություն 

Մեր վարչապետն ընտանիքով հանդերձ անգրագետ է

Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան՝ ես։

Ֆեյսբուքյան իր էջում օգոստոսի 22-ին ահա այսպիսի միտք է արտահայտել ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով Ամուլսարի և մասնավորապես այս հարցում հանրաքվե անցկացնելու մասին:

Ավելի ուշ Թունյանը խոստովանեց, որ միգուցե սխալվել է ձևակերպումների մեջ: Սակայն դա չփոխեց իրավիճակը, քանի որ վերջին երկու օրերին դա սոցկայքի ամենաքննարկվող թեման է ու ոմանց կարծիքով, նույնիսկ մինչ այս եղած ամենաանհաջող ձևակերպումը:

Եկեք մի քանի ամիս ետ գնանք: Բոլորն են հիշում վարչապետի հայտնի ելույթը, երբ նա, խոսելով ՀՀ քաղաքացիների մասին, հայտարարեց, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ վարչապետ է, Հայաստանն ունի 3 միլիոն վարչապետ:

Փաստորեն ստացվում է, որ մեր վարչապետերից առնվազն մեկն իր ընտանիքով հանդերձ անգրագետ է: Իսկ ինչ կարծիք ունի այս մասին օրեգինալ վարչապետը:

Նույն շարքից