Հասարակություն 

Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հիշում եք չէ՞, որ հայաստանյան նոր իշխանությունը նստել է երկրի կա­ռավարման ղեկին, որ վերջ դնի ծանոթ-խնամի-բարեկամ տարբերակով պաշ­տոններում տեղավորվելու արատավոր երևույթին: Դե մոռացեք, որովհետև «Սանտա Բարբարա» հեռուստասերիալը շարունակվում է մեր իրականու­թյունում, որտեղ պաշտոնների են տե­ղավորվում միայն յուրայինները:

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի պե­տական տնտեսագիտական համալսա­րանի ռեկտորի ժամանակավոր պաշ­տոնակատար Ռուբեն Հայրապետյանին աշխատանքից ազատել են, որ նրան փոխարինի նույն համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկ­տոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Բա հո իզուր չէր տիկին Զոյան Սահմանադրական դատարանի առջև ցույցեր անում, «Իմ քայլի» նա­խընտրական շրջանում գերակտիվ գործունեություն ծավալում ու կրծքով պաշտպանում օրվա իշխանություննե­րին բոլոր հարցերում:

Բայց սա դեռ ամենը չէ, համացանցում լուրեր են շրջանառվում, թե Դիանա Գալոյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնա­կատար նշանակվելու հարցում միայն ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ մոր հանգամանքով չէ պայմանավորված: Դ. Գալոյանին պաշտոնի տեղավորելու գործով լրջորեն զբաղվել է ԿԳԱՄ փոխ­նախարար Գրիշա Թամրազյանը, ում հետ, ըստ նույն աղբյուրների, Գալոյանը մտերիմ հարաբերություններ ունի, շշուկներ կան այն մասին, որ նրանք քաղաքացիական ամուսնության մեջ են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից